Ստեփանավանում, լրագրողների հետ զրույցում Նիկոլը հայտարարել է, թե կան ուժեր, որոնք չեն ուզում, որ Հայաստանի ինքնիշխանությունը զարգանա: «Նրանք ուզում են, որ Հայաստանի ինքնությունը կամ պետականությունը զարգանա ֆորպոստի տրամաբանությամբ, և ամեն ինչ անելու են, որ Հայաստանը իր ինքնիշխան որոշումն իրագործելու հնարավորություն չունենա, այդ թվում խաղալով մարդկանց հույզերի հետ և այլն։Բայց այս առումով ես հանգիստ եմ, որովհետև խոսել եմ և՛ Ոսկեպարի, և՛ Կիրանցի բնակիչների հետ»,-մասնավորապես՝ ասել է Նիկոլը՝ խոսելով դեմարկացիայի մասին:
Նիկոլի խոսույթում ակնարկ կա՞ Ռուսաստանի մասին: Ժամանակին Պուտինն էր Հայաստանը հռչակել՝ ՌԴ ֆորտպոստ, ինչի դեմ ընդվզել էին այստեղի գրանտակերները՝ փորձելով հակառուսական տրամադրություններ սերմանել հասարակության մեջ:
Ո՞վ է, ըստ Նիկոլի, փորում հայոց պետականության տակը: Այս հարցը նորմալ մարդկանց համար պարզից էլ պարզ է, քանի որ ցանկացած նորմալ մեկի համար հստակ է, որ հայը մի թշնամի ունի, և դա թուրքն է, բայց Նիկոլի ու մյուս ՔՊ-ականների հայտարարություններից բոլորովին այլ բան է բխում.թուրքը չէ հայի թշնամին, այլ ռուսն է, քանի որ, ըստ Նիկոլի, այդ ռուսը չի թողնում հային ու թուրքին եղբայրանալ՝ հայերին թուրքերի դեմ օգտագործելով և հակառակը:
Այսպիսով՝ Նիկոլը պարզորեն ակնարկում է, որ Ադրբեջանբի հետ դեմարկացիան ու դելիմիտացիան, որն արվում է հայկական պետականության, հայ ժողովրդի կենսունակության հաշվին, իրական հակառուսական պրոցես է իր խորքում, քանի որ մեծ ծրագիրը ռուսներին տարածաշրջանից դուրս թողնելն է: Ընդ որում՝ այստեղ խնդիրը ոչ թե որևէ մեկի՝ տարածաշրջանից դուրս կամ ներս գտնվելն է, այլ՝ այն, թե ում շահերի հաշվին է դա տեղի ունենում:
Բրյուսելում Նիկոլին մի լավ «կտավատ» են արել երևի, լարել ու գցել են մեր ջանին՝ Ադրբեջանի բոլոր պահանջների բավարարման գնով Հայաստանից ռուսներին դուրս բերելու, ու հիմա նույն ռուսների սառը հայացքի ներքո պրոցեսը տեղի է ունենում: Բայց մինչ Նիկոլն այստեղ երկիրն է թուրքին հանձնում, Իլհամը Մոսկվայում բանակցում է Կրեմլի հետ՝ իր համար հավելյալ դիվիդենտներ պոկելով: